Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ» Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ» Բոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ» «Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Ինչու են նորապսակների ուսերին լավաշ գցում և մեղր հյուրասիրում.հայկական ավանդույթներ, որոնց իմաստը շատերը չգիտեն

Առավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru

Որտեղի՞ց են առաջացել ավանդույթները, որոնցից մի քանիսին հարսանիքի պատրաստվելիս որոշ չափով հետեւում ենք: Բավական երկար որոնումների արդյունքում հայկական 12 ավանդույթ գտա, որն օգտագործում ենք ընտանեկան ամենամեծ տոնը կազմակերպելիս:

«Հայկական 12 ավանդույթի» ցանկում առաջինը, իհարկե, խնամախոսությունն է: Ավանդույթի մյուս կետերի ելքը պայմանավորված է այն բանով, թե ինչպես կկազմակերպվի եւ կանցնի այս ավանդույթը: Խնամախոսությունը յուրաքանչյուր հայ ընտանիքի ամենապատասխանատու բանակցություններից է: Ավանդաբար, այս պատասխանատու գործով զբաղվում էին տղամարդիկ, թեեւ երբեմն փեսացուի մայրը նույնպես այցելում էր ապագա հարսանցուին: Իհարկե, պարզապես որոշել ու հյուր գնալն այնքան էլ բարեկիրթ չէր: 

Այդ պատճառով, հարսնացուին ընտրելուց հետո փեսացուի ընտանիքը միջնորդ էր փնտրում, ով նախապես սկսում էր համոզել հարսնացուի ընտանիքին եւ վերջինի մոտ գովերգում փեսացուին: Սական, չնայած այսպիսի ջանքերին, խնամախոսության գնում էին մթնշաղից հետո, քանի որ մերժման վտանգն ուղեկցում էր փեսացուի ընտանիքին: Մերժման դեպքում, առաջին հերթին, շրջապատում նվազում էր փեսացուի վարկանիշը: Մերժումը պայմանավորված չէր փեսացուի կամ նրա ընտանիքի որոշակի որակների բացակայությամբ, պարզապես այդպես էր ընդունված:

Առաջին այցելության ժամանակ ընդունված չէր համաձայնություն տալ: Մերժման դեպքեր են եղել, երբ երկրորդ այցը պարզապես իմաստ չի ունեցել: Նման դեպքերի համար գոյություն ունեին ձեւավորված արտահայտություններ, որոնց միջոցով հարսնացուի ընտանիքը փեսացուի ընտանիքին հասկացնում էր, արդյո՞ք իմաստ ունի երկրորդ անգամ այցելելը: Պատճառաբանությունը, թե «նրանք դեռեւս փոքր են» հնչում էր այն դեպքում, երբ զույգին նվազագույնը մի քանի տարի հարսանիք չէր սպասվում: Երբեմն հարսնացուն մի քանի թեկնածու էր ունենում: Այդ դեպքում խնամիները միաժամանակ էին գալիս հարսնացուի տուն: Փեսացուները հարսնացուի համար նվերներ էին բերում (կտորեղեն, զարդեր, քաղցրավենիք եւ այլն) ու դնում նրա առջեւ: Ընտրյալին հարսնացուն էր ընտրում, որը շարժումներով էր արտահայտում, քանի որ տղամարդկանց մոտ խոսելը դեմ էր էթիկայի կանոններին: Ընտրությունը նվերներով էր պայմանավորված: Ում նվերն ավելի հոգեհարազատ էր, նա էլ դառնում էր աղջկա ապագա ամուսինը: Դեպքերը տարբեր էին լինում: Երբեմն հարսնացուն փեսացուին ընտրում էր նվերով՝ չիմանալով, թե ումից է այն կամ հակառակը (նախապես պայմանավորվում էր այն տղայի հետ, ով դուր էր եկել եւ ընտրում էր նրա նվերը): Եվ այսպես՝ ընտրությունը կատարված է, կարելի է սեղան բացել:

Հայկական ընտանիքների հաջորդ հետաքրքիր ավանդույթը փեսացուի եւ հարսնացուի հայրերի միջեւ կնքվող պայմանագիրն էր: Շիրակի եւ Ալաշկերտի շրջաններում, օրինակ, ընդունված էր ընտանիքի հայրերի միջեւ լավաշ կիսելը: Այդ տեղի էր ունենում նախքան նշանադրությունը: Փաթաթված լավաշի ծայրից ձգում էին ընտանիքի գլխավորները, իսկ մեջտեղում կանգնում էր քահանան՝ ի նշան երկու ընտանիքիների միության օրհնության: Հացի բաժանումը նշանակում էր, որ ընտանիքներն այժմ ընդհանուր հաց ունեն, որն ընկերությանը սրբազան բնույթ էր հաղորդում:

Խոսքկապը տեղի էր ունենում փեսացուի ընտանիքի երրորդ ժամանման ընթացքում: Փաստացի այդ նշանադրություն էր լինում, ինչից հետո մինչեւ հարսանիք աղջկան արգելվում էր հանդիպել փեսացուին: Հիմնականում հարսնացուի մայրն ամուսնուց գաղտնի ընդունում էր աղջկա փեսացուին՝ պայմանով, որ նա ոչ մի դեպքում չի դիպչելու աղջկան: Երբեմն փեսացուին թույլ էին տալիս գիշերել հարսնացուի տանը, սակայն պայմանը պահպանվում էր: Հարսնացուի հայրը, իմանալով նախքան հարսանիքը տղայի տուն մտնելու մասին, կռիվ էր սարքում: Թեեւ երբեմն այդ նույն իրավիճակում հիշելով իրեն՝ ցույց էր տալիս, թե չի նկատել փեսացուի գալը: Նշանադրությանը հաջորդում էր պսակադրության արարողությունը, որը տեղի էր ունենում հարսնացուի տանը: Այդ օրը փեսացուի ընտանիքը հարսնացուին բազմաթիվ նվերներ էր բերում, իսկ արդեն 20-րդ դարի երկրորդ կեսից ավանդույթ դարձավ ադամանդե մատանի նվիրելը:

Հայկական 12 ավանդույթների 4-րդ տեղում լավաշ թխելն է:

Հարսանիքի լավաշը թխում էին ինչպես հարսի, այնպես էլ փեսայի ընտանիքում: Արարողությանը մասնակցում էին հարսի եւ փեսայի մտերիմ երիտասարդները, ովքեր այդ ուղեկցում էին երգ ու պարով, ինչպես նաեւ միմյանց վրա ալյուր շաղ տալով: Հայաստանի որոշ մարզերում լավաշ թխելու արարողությանը մասնակցում էին միայն կանայք: Նորապսակների ուսին լավաշ գցելու արարողությունը մինչեւ այսօր պահպանվել է, բայց մի նրբություն կա: Այսօր լավաշը տոնական փաթեթավորմամբ են գցում, ինչի շնորհիվ հայկական հին ավանդույթը կորցնում է իր իմաստը: Հարսի եւ փեսայի ուսերին լավաշ գցելու իմաստն այն է, որ դիպչող ալյուրը նորաստեղծ ընտանիքին հաջողություն (ղսմաթ) պետք է բերի:Այդ պատճառով, այս ավանդույթին հետեւելու դեպքում առաջարկում եմ լավաշի վրա միայն ժապավեն կապել՝ դրանով հացին տոնական տեսք հաղորդելու նպատակով: Այդպիսով ճշտորեն կկատարվի նաեւ հին հայկական ավանդույթը:

Հայկական ավանդույթների հինգերորդ կետի համաձայն, հարսանեկան սեղանները զարդարում են եզան մսից պատրաստված ուտեստներ. կենդանուն հատուկ մորթում էին արարողությանը պատրաստվելու ժամանակ: Ամենահետաքրքիրն այն է, որ հարսանիքի սեղաններին անհնար էր եզ տեսնել, քանի որ հիմնականում ցուլ էին մորթում, սակայն ընդունված էր եզ ասել, քանի որ այն պտղաբերության խորհրդանիշ է: Զոհաբերության արարողությունը կատարվում էր ուրբաթ: Կենդանուն առաջին հարվածը փեսացուն էր հասցնում, ում հարսանիքի ընթացքում թագավոր էին անվանում, իսկ հարսնացուին` թագուհի: Կենդանուն երկրորդը քավորն էր մոտենում: Սովետական տարիներին նախապես ցուլ էին գնում, մինչեւ հարսանիք լավ կերակրում (կենդանուն գնում էին հարսանիքից մի քանի տարի առաջ):

Հայկական ավանդական հարսանիքներին տեղ էր հատկացվում նաեւ տղաների հավաքին, որի ընթացքում քավորը լողացնում էր փեսացուին: Փեսացուին եւ նրա գլխավոր ընկերոջը (ազաբբաշի) նստեցնում էին մեջք մեջքի եւ ջուր լցնում նրանց վրա: Ջրի այդ շիթով փեսացուին բաժանում էին նրա ամուրի ընկերներից: Փեսացուի գլխավոր ընկերը փեսացուի եւ հարսնացուի թիկնապահի դերն էր կատարում, այդ պատճառով ձեռքին էր պահում թուրն ու հարսանեկան ծառը: Քավորի տանը փեսացուին հագցնում էին ու այդ ծառը զարդարում ուռենու ճյուղերով, որը, ինչպես եւ եզը, պտղաբերություն է խորհրդանշում: Ծառն ավանդաբար զարդարում էին մրգերով ու քաղցրավենիքով, իսկ գագաթին մոմ դնում: Այսօր ընդունված է այդպես զարդարել փեսացուի գլխավոր ընկերոջ թուրը, բայց այս ամենին նաեւ փող են ավելացնում:

Եթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանԱշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է