Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ինչու են նորապսակների ուսերին լավաշ գցում և մեղր հյուրասիրում.հայկական ավանդույթներ, որոնց իմաստը շատերը չգիտեն

Առավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru

Որտեղի՞ց են առաջացել ավանդույթները, որոնցից մի քանիսին հարսանիքի պատրաստվելիս որոշ չափով հետեւում ենք: Բավական երկար որոնումների արդյունքում հայկական 12 ավանդույթ գտա, որն օգտագործում ենք ընտանեկան ամենամեծ տոնը կազմակերպելիս:

«Հայկական 12 ավանդույթի» ցանկում առաջինը, իհարկե, խնամախոսությունն է: Ավանդույթի մյուս կետերի ելքը պայմանավորված է այն բանով, թե ինչպես կկազմակերպվի եւ կանցնի այս ավանդույթը: Խնամախոսությունը յուրաքանչյուր հայ ընտանիքի ամենապատասխանատու բանակցություններից է: Ավանդաբար, այս պատասխանատու գործով զբաղվում էին տղամարդիկ, թեեւ երբեմն փեսացուի մայրը նույնպես այցելում էր ապագա հարսանցուին: Իհարկե, պարզապես որոշել ու հյուր գնալն այնքան էլ բարեկիրթ չէր: 

Այդ պատճառով, հարսնացուին ընտրելուց հետո փեսացուի ընտանիքը միջնորդ էր փնտրում, ով նախապես սկսում էր համոզել հարսնացուի ընտանիքին եւ վերջինի մոտ գովերգում փեսացուին: Սական, չնայած այսպիսի ջանքերին, խնամախոսության գնում էին մթնշաղից հետո, քանի որ մերժման վտանգն ուղեկցում էր փեսացուի ընտանիքին: Մերժման դեպքում, առաջին հերթին, շրջապատում նվազում էր փեսացուի վարկանիշը: Մերժումը պայմանավորված չէր փեսացուի կամ նրա ընտանիքի որոշակի որակների բացակայությամբ, պարզապես այդպես էր ընդունված:

Առաջին այցելության ժամանակ ընդունված չէր համաձայնություն տալ: Մերժման դեպքեր են եղել, երբ երկրորդ այցը պարզապես իմաստ չի ունեցել: Նման դեպքերի համար գոյություն ունեին ձեւավորված արտահայտություններ, որոնց միջոցով հարսնացուի ընտանիքը փեսացուի ընտանիքին հասկացնում էր, արդյո՞ք իմաստ ունի երկրորդ անգամ այցելելը: Պատճառաբանությունը, թե «նրանք դեռեւս փոքր են» հնչում էր այն դեպքում, երբ զույգին նվազագույնը մի քանի տարի հարսանիք չէր սպասվում: Երբեմն հարսնացուն մի քանի թեկնածու էր ունենում: Այդ դեպքում խնամիները միաժամանակ էին գալիս հարսնացուի տուն: Փեսացուները հարսնացուի համար նվերներ էին բերում (կտորեղեն, զարդեր, քաղցրավենիք եւ այլն) ու դնում նրա առջեւ: Ընտրյալին հարսնացուն էր ընտրում, որը շարժումներով էր արտահայտում, քանի որ տղամարդկանց մոտ խոսելը դեմ էր էթիկայի կանոններին: Ընտրությունը նվերներով էր պայմանավորված: Ում նվերն ավելի հոգեհարազատ էր, նա էլ դառնում էր աղջկա ապագա ամուսինը: Դեպքերը տարբեր էին լինում: Երբեմն հարսնացուն փեսացուին ընտրում էր նվերով՝ չիմանալով, թե ումից է այն կամ հակառակը (նախապես պայմանավորվում էր այն տղայի հետ, ով դուր էր եկել եւ ընտրում էր նրա նվերը): Եվ այսպես՝ ընտրությունը կատարված է, կարելի է սեղան բացել:

Հայկական ընտանիքների հաջորդ հետաքրքիր ավանդույթը փեսացուի եւ հարսնացուի հայրերի միջեւ կնքվող պայմանագիրն էր: Շիրակի եւ Ալաշկերտի շրջաններում, օրինակ, ընդունված էր ընտանիքի հայրերի միջեւ լավաշ կիսելը: Այդ տեղի էր ունենում նախքան նշանադրությունը: Փաթաթված լավաշի ծայրից ձգում էին ընտանիքի գլխավորները, իսկ մեջտեղում կանգնում էր քահանան՝ ի նշան երկու ընտանիքիների միության օրհնության: Հացի բաժանումը նշանակում էր, որ ընտանիքներն այժմ ընդհանուր հաց ունեն, որն ընկերությանը սրբազան բնույթ էր հաղորդում:

Խոսքկապը տեղի էր ունենում փեսացուի ընտանիքի երրորդ ժամանման ընթացքում: Փաստացի այդ նշանադրություն էր լինում, ինչից հետո մինչեւ հարսանիք աղջկան արգելվում էր հանդիպել փեսացուին: Հիմնականում հարսնացուի մայրն ամուսնուց գաղտնի ընդունում էր աղջկա փեսացուին՝ պայմանով, որ նա ոչ մի դեպքում չի դիպչելու աղջկան: Երբեմն փեսացուին թույլ էին տալիս գիշերել հարսնացուի տանը, սակայն պայմանը պահպանվում էր: Հարսնացուի հայրը, իմանալով նախքան հարսանիքը տղայի տուն մտնելու մասին, կռիվ էր սարքում: Թեեւ երբեմն այդ նույն իրավիճակում հիշելով իրեն՝ ցույց էր տալիս, թե չի նկատել փեսացուի գալը: Նշանադրությանը հաջորդում էր պսակադրության արարողությունը, որը տեղի էր ունենում հարսնացուի տանը: Այդ օրը փեսացուի ընտանիքը հարսնացուին բազմաթիվ նվերներ էր բերում, իսկ արդեն 20-րդ դարի երկրորդ կեսից ավանդույթ դարձավ ադամանդե մատանի նվիրելը:

Հայկական 12 ավանդույթների 4-րդ տեղում լավաշ թխելն է:

Հարսանիքի լավաշը թխում էին ինչպես հարսի, այնպես էլ փեսայի ընտանիքում: Արարողությանը մասնակցում էին հարսի եւ փեսայի մտերիմ երիտասարդները, ովքեր այդ ուղեկցում էին երգ ու պարով, ինչպես նաեւ միմյանց վրա ալյուր շաղ տալով: Հայաստանի որոշ մարզերում լավաշ թխելու արարողությանը մասնակցում էին միայն կանայք: Նորապսակների ուսին լավաշ գցելու արարողությունը մինչեւ այսօր պահպանվել է, բայց մի նրբություն կա: Այսօր լավաշը տոնական փաթեթավորմամբ են գցում, ինչի շնորհիվ հայկական հին ավանդույթը կորցնում է իր իմաստը: Հարսի եւ փեսայի ուսերին լավաշ գցելու իմաստն այն է, որ դիպչող ալյուրը նորաստեղծ ընտանիքին հաջողություն (ղսմաթ) պետք է բերի:Այդ պատճառով, այս ավանդույթին հետեւելու դեպքում առաջարկում եմ լավաշի վրա միայն ժապավեն կապել՝ դրանով հացին տոնական տեսք հաղորդելու նպատակով: Այդպիսով ճշտորեն կկատարվի նաեւ հին հայկական ավանդույթը:

Հայկական ավանդույթների հինգերորդ կետի համաձայն, հարսանեկան սեղանները զարդարում են եզան մսից պատրաստված ուտեստներ. կենդանուն հատուկ մորթում էին արարողությանը պատրաստվելու ժամանակ: Ամենահետաքրքիրն այն է, որ հարսանիքի սեղաններին անհնար էր եզ տեսնել, քանի որ հիմնականում ցուլ էին մորթում, սակայն ընդունված էր եզ ասել, քանի որ այն պտղաբերության խորհրդանիշ է: Զոհաբերության արարողությունը կատարվում էր ուրբաթ: Կենդանուն առաջին հարվածը փեսացուն էր հասցնում, ում հարսանիքի ընթացքում թագավոր էին անվանում, իսկ հարսնացուին` թագուհի: Կենդանուն երկրորդը քավորն էր մոտենում: Սովետական տարիներին նախապես ցուլ էին գնում, մինչեւ հարսանիք լավ կերակրում (կենդանուն գնում էին հարսանիքից մի քանի տարի առաջ):

Հայկական ավանդական հարսանիքներին տեղ էր հատկացվում նաեւ տղաների հավաքին, որի ընթացքում քավորը լողացնում էր փեսացուին: Փեսացուին եւ նրա գլխավոր ընկերոջը (ազաբբաշի) նստեցնում էին մեջք մեջքի եւ ջուր լցնում նրանց վրա: Ջրի այդ շիթով փեսացուին բաժանում էին նրա ամուրի ընկերներից: Փեսացուի գլխավոր ընկերը փեսացուի եւ հարսնացուի թիկնապահի դերն էր կատարում, այդ պատճառով ձեռքին էր պահում թուրն ու հարսանեկան ծառը: Քավորի տանը փեսացուին հագցնում էին ու այդ ծառը զարդարում ուռենու ճյուղերով, որը, ինչպես եւ եզը, պտղաբերություն է խորհրդանշում: Ծառն ավանդաբար զարդարում էին մրգերով ու քաղցրավենիքով, իսկ գագաթին մոմ դնում: Այսօր ընդունված է այդպես զարդարել փեսացուի գլխավոր ընկերոջ թուրը, բայց այս ամենին նաեւ փող են ավելացնում:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри