«Քաղաքացիական պայմանագրին միանալու մտադրություն չկա». Արմեն Մկրտչյան
Մեր զրուցակիցը, անդրադառնալով այն լուրերին, որ «Հայազնը» պատրաստվում է միանալ Քաղաքացիական պայմանագրին, ասաց. ««Հայազն» -ը անձ չէ, որ միանա որևէ քաղաքական կազմակերպության: «Հայազնում» հավաքված են քաղաքացիներ, ովքեր որոշել են իրենց գործունեությունն իրականացնել «Հայազն»-ի պատերի ներսում: Տեղեկատվական այդ աբսուրդը մերժվեց թե մեր, թե Քաղաքացիական պայմանագրի կողմից: Իսկ համագործակցության բազմաթիվ առանցքներ արդեն իսկ ուրվագծված են թե՛ Քաղաքացիական պայմանագրի, թե այլ կազմակերպությունների հետ: Կարծում եմ՝ այս թեման արդեն փակված է»,- եզրափակեց Արմեն Մկրտչյանը: