Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը


Հնդկական սիրային հորոսկոպ. արդյունքներն ապշեցնելու աստիճան ճշգրիտ են

Lifestyle

Առավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru

Հնդկաստանում հորոսկոպներով զբաղվելը համարվում է գիտություն, որի հիմքն են հանդիսանում հինավուրց աստղաբանական գրությունները:

Գուցե դա է պայմանավորում կանխատեսումների և բնորոշումների անհավանական ճշգրտությունը:

Ներկայացնում ենք հնդկական սիրային հորոսկոպը:

Աշիվինի (ապրիլի 13-27) տոտեմ՝ էգ ձի

Նրանք ազատասեր մարդիկ են, ովքեր ունեն դա հասկանալու ունակ մարդու կարիք: Նրանց հարկավոր է արկածասեր մեկը, ով ունի հարուստ հոգեկան աշխարհ: Աշիվինի նշանի տակ ծնվածները կրքոտ են և զգացմունքային:

Բհարանի (ապրիլի 28-մայիսի 11) տոտեմ՝ էգ փիղ

Բհարանի նշանի տակ ծնվածները պրագմատիկներ են: Նրանք փնտրում են մեկին, ով կկիսի իրենց նախասիրությունները և պատրաստ կլինի մրցակիցների առկայության պայմաններում պայքարել իրենց համար: Սակայն իրենց ուզածին հասնելով՝ նրանց զգացմունքները կարող են սառչել:

Կրիտտիկա (մայիսի 12-25) տոտեմ՝ էգ ոչխար

Այս նշանի տակ ծնվածները կրքոտ անձնավորություններ են, ովքեր սիրում են, որ իրենց համար պայքարեն: Նրանք իրենց զգացմունքները սկսում են ցույց տալ միայն այն ժամանակ, երբ վստահ են լինում, որ դա փոխադարձ է: Սակայն ամուր կապերը նրանց վախ են ներշնչում, ուստի ամուսնանալու որոշում նրանք ընդունում են բավականին ուշ:

Ռոհինի (մայիսի 26-հունիսի 8) տոտեմ՝ արու օձ

Համաձայն հնդկական հորոսկոպի՝ այս նշանի տակ ծնվածներն ունակ են խորը և անմնացորդ սիրո: Հանուն սիրո նրանք պատրաստ են ծայրահեղ քայլերի: Սակայն կատարելության ձգտող Ռոհինիներն ունակ չեն առաջին քայլն անելու, այնպես որ, հարաբերություններում ակտիվություն պետք է ցուցաբերի նրանց ընտրյալը:

Մրիհասիրա (հունիսի 9-21) տոտեմ՝ էգ օձ

Այն նշանի տակ ծնվածները նույնպես ունակ չեն առաջին քայլն անելու: Նրանք չափազանց գաղտնապահ են և ամբարտավան: Ամուր կապ ստեղծելու համար նրանց հարկավոր է նախ և առաջ ինտելեկտուալ ներդաշնակության մեջ լինել ընտրյալի հետ:

Ադրա (հունիսի 22-հուլիսի 5) տոտեմ՝ էգ շուն

Այս նշանի տակ ծնվածները շատ հոգատար և հավատարիմ մարդիկ են, ովքեր պատրաստ են սիրելիի հետ հարաբերությունների մեջ ներդնել իրենց ուժերն ու եռանդը: Հաճախ նրանք լինում են չափազանց ակտիվ, ինչով կարող են հետ վանել սիրելիին: Նրանց հարկավոր է բարի և հասկացող զուգընկեր, ով նրանց հաճախ գովասանքի խոսքեր կշռայլի:

Պունարվասու (հուլիսի 6-19) տոտեմ՝ էգ կատու

Այս նշանի տակ ծնվածները հպարտ են, անհասանելի և գաղտնապահ: Նրանց բավարար չէ սիրված լինել միայն մեկ մարդու կողմից: Այդ իսկ պատճառով նրանք մեծ հաճույքով ընդունում են սիրո և ուշադրության նշաններ այլոց կողմից, ինչով էլ անսահման ցավ են պատճառում իրենց զուգընկերոջը: Սակայն իրականում նրանք պարզապես ցանկանում են իրենց սիրեցյալին ապացուցել, որ նա չի կարող իրենց կառավարել և վերահսկել:

Պուշիա (հուլիսի 20-օգոստոսի 2) տոտեմ՝ արու ոչխար

Այս նշանի տակ ծնվածները փակ, սակայն չափազանց սեքսուալ մարդիկ են: Այս մարդիկ հակված չեն երկարաժամկետ հարաբերությունների: Սակայն դրա հետ մեկտեղ նրանք չափազանց խանդոտ են և չեն հանդուրժի դավաճանությունը:

Աշլեշա (օգոստոսի 3-16) տոտեմ՝ արու կատու

Ինքնաբավ և գաղտնապահ Աշլեշաներին հարկավոր է մեկը, ով չի փորձի սահմանափակել իրենց ազատությունն ու անկախությունը: Զուգընկերը պետք է աստվածացնի նրան: Այդ պարագայում այս նշանի նեկայացուցիչները դառնում են բարի, քնքուշ, հոգատար և հավատարիմ: Իսկ այ նրանց հանդեպ, ովքեր իրենց չեն գնահատում, նրանք չափազանց սառն են և հեռացված:

Մագհա (օգոստոսի 17-30) տոտեմ՝ առնետ

Այս նշանի տակ ծնվածները սիրում են վայելքներ և ձգտում են իշխանության: Նրանց հարկավոր է այդ ամենը հասկացող զուգընկեր: Այս մարդիկ անվախ են, անկոտրում, քաջ և ունակ են կիրք արթնացնելու անգամ ամենասառը մարդու մեջ:

Պուրվա Ֆալգունի (օգոստոսի 31-սեպտեմբերի 13) տոտեմ՝ մուկ

Հնդկական հորոսկոպը զգուշացնում է, որ այս մարդիկ հաճախ ունենում են զայրույթի պոռթկումներ: Սակայն նրանք ձգտում են երկար, ամուր և անկեղծ հարաբերությունների, ինչի համար պատրաստ են ցանկացած զոհողության: Զայրույթով նրանք փորձում են կայծ վառել սիրելիի ներսում:

Ուտտարա Ֆալգունի (սեպտեմբերի 14-27) տոտեմ՝ արու գոմեշ

Այս նշանի տակ ծնվածներն առատաձեռն են, բարի, հավատարիմ և իրենց կյանքը պարզապես չեն պատկերացնում առանց իրենց երկրորդ կեսի: Սակայն նրանց հարկավոր է դժվարհասանելի մեկը, ում համար նրանք կպայքարեն: Սեքսուալ ձգողությունը նույնպես շատ կարևոր է նրանց համար:

Հաստա (սեպտեմբերի 28-հոկտեմբերի 9) տոտեմ՝ էգ գոմեշ

Այն նշանի տակ ծնվածներն անկախ են, զսպված, արտաքնապես երևում են անկոտրում և հանգիստ: Սակայն իրականում բավականին զգայուն են, հաճախ ունենում են տագնապային զգացողություն: Նրանց հարկավոր է մեկը, ով նրանց էմոցիոնալ աջակցություն կցուցաբերի։ Նման մեկի հետ նրանք դառնում են զգացմունքային, առատաձեռն և հոգատար:

Չիտրա (հոկտեմբերի 10-23) տոտեմ՝ էգ վագր

Այս նշանի տակ ծնվածները կամային և չափազանց սեքսուալ մարդիկ են, ովքեր ցանկանում են գտնել մեկին, ով իրենց կենթարկվի: Սակայն կարող են հանկարծակի սառչել զուգընկերոջ հանդեպ, անտարբերություն և անգամ դաժանություն ցուցաբերել:

Սվատի (հոկտեմբերի 24-նոյեմբերի 6) տոտեմ՝ վարազ
 

Այս նշանի տակ ծնվածների հիմնական նպատակը ստաբիլ և երկարաժամկետ հարաբերություններն են: Սակայն նրանց հետ հարաբերություններ կառուցելը չափազանց դժվար է: Նրանք բծախնդիր են և քննադատող: Սակայն պրակտիկ են և կարող են իրենց ընտանիքն ապահովել ամեն անհրաժեշտ բանով:

Վիշահա (նոյեմբերի 7-19) տոտեմ՝ արու վագր

Շատ սեքսուալ Վիշահաները հաճախակի զուգընկերներ փոխելու կարիք ունեն և հակված են դավաճանությունների: Նրանց հարկավոր է այնպիսի զուգընկեր, որն ունակ կլինի բավարարելու իրենց սեքսուալ քաղցը: Սակայն անգամ այդ պարագայում դավաճանությունները բացառված չեն: Այնպես որ, հնդկական հորոսկոպը խորհուրդ չի տալիս Վիշահաների հետ կյանքը կապել նրանց, ովքեր չեն կարող հանդուրժել դավաճանությունը:

Անուրադա (նոյեմբերի 20-դեկտեմբերի 2) տոտեմ՝ եղնիկ

Այս նշանի տակ ծնվածները կատարյալ են սիրո համար: Առանց դրա նրանք իրենց կյանքը պարզապես չեն պատկերացնում: Իդեալական սիրո փնտրտուքներով նրանք բազում զուգընկերների են փոխում: Առանց սիրո սեքս նրանք չեն ընդունում:

Յեշտա (դեկտեմբերի 3-15) տոտեմ՝ եղջերու

Այս նշանի տակ ծնվածները սեքսուալ, զգացմունքային և անկայուն մարդիկ են: Ինտիմ հարաբերությունների դրդելու համար նրանք պատրաստ են ամեն ինչի: Բացի այդ՝ նրանք բավականին իշխող են, ուստի հարաբերությունները նրանց հետ չափազանց բարդ են:

Մուլա (դեկտեմբերի 16-28) տոտեմ՝ արու շուն

Այս նշանի տակ ծնվածներն անկայուն են, ինքասածի և չեն սիրում կայունություն: Սակայն պատրաստ են երկարատև հարաբերությունների նրա հետ, ով նրանց ոչինչ չի պարտադրի: Նրանք պարզապես տանել չեն կարողանում ցանկացած տեսակի պարտադրանք:

Պուրվա Աշադհա (դեկտեմբերի 29-հունվարի 11) տոտեմ՝ էգ կապիկ

Այս նշանի տակ ծնվածները մոնոգամիայի կողմնակիցներ են, ովքեր ունակ են հավատարիմ մնալու իրենց երկրորդ կեսին: Նրանք շատ լուրջ մարդիկ են: Նրանք բազմակողմանի սեքսի սիրահարներ են, սակայն միայն մեկ զուգընկերոջ հետ:

Ուտտարա Աշադհա (հունվարի 12-24) տոտեմ՝ մանգուստ

Այս նշանի տակ ծնվածներն ունեն երկակի ցանկություններ: Սրանք շատ բարդ մարդիկ են, ովքեր ապրում են սեփական կանոններով: Նրանք շատ են գնահատում ազատությունը, ստաբիլ ամուսնության կողմնակից չեն և սիրում են բազմազանություն սեքսում:

Շրավանա (հունվարի 25-փետրվարի 6) տոտեմ՝ արու կապիկ

Այս նշանի տակ ծնվածներն ունակ են խորը զգացմունքների, սակայն հակված են միայնության: Նրանք նրբանկատ են, խորաթափանց և երջանիկ կլինեն միայն այն մարդու հետ, ով ունակ կլինի հասկանալու իրենց՝ ժամանակ առ ժամանակ միայնանալու ցանկությունը:

Դհանիշտա (փետրվարի 7-19) տոտեմ՝ էգ առյուծ

Այս նշանի տակ ծնվածները պատասխանատու են, կամային և խարիզմատիկ: Նրանք ձգտում են լուրջ հարաբերությունների և հավատարիմ են իրենց երկրորդ կեսին:

Սատաբհիշա (փետրվարի 20-մարտի 4) տոտեմ՝ արու ձի

Սատաբհիշաները սեքսուալ անձնավորություններ են, ովքեր ջանում են դա թաքցնել: Նրանք նախընտրում են, որ հարաբերություններում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի զուգընկերը, ով ունակ կլինի կրքոտ սեքսի:

Պուրվա Բհադրա (մարտի 5-17) տոտեմ՝ արու առյուծ

Այս նշանի տակ ծնվածները բարեսիրտ, լավատես մարդիկ են, ովքեր ունակ են ամբողջությամբ տրվելու սիրուն: Նրանք շատ սեքսուալ են և հաճախ իդեալականացնում են իրենց զուգընկերոջը: Սիրային հարաբերությունների մեջ ներդնում են ողջ ուժն ու էներգիան:

Ուտտարա Բհադրա (մարտի 18-31) տոտեմ՝ կով

Այս մարդիկ ձգտում են միայն իդեալական հարաբերությունների: Եթե դա այդպես չէ, ապա նրանք կարող են դավաճանել կամ էլ վերջ տալ հարաբերություններին: Միայնությունը նրանց չի վախեցնում:

Ռեվատի (ապրիլի 1-12) տոտեմ՝ արու փիղ

Այս նշանի տակ ծնվածները առատաձեռն են, անձնազոհ, սակայն սեքսուալ չեն: Նրանց հարկավոր են խորը զգացմունքներ և լուրջ հարաբերություններ: Այդ ամենի հետ մեկտեղ՝ նրանք չափազանց խանդոտ են և կորցնում են իրենց գլուխը, եթե կասկածում են, որ զուգընկերն իրենց դավաճանում է:

 

 

Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելՀայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. ՀայտարարությունԿապանն իր տեղն ունեցավ արվեստի համաշխարհային քարտեզում. Բլոգ Կապան ֆեստ 2026Էքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերը«Առողջության օր 2026». թիմային ոգու և առողջ մրցակցության տոնը ԶՊՄԿ-ումՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՍահմանադրությունը Հայաստանում փաստացի լիարժեք չի գործում․ Էդմոն ՄարուքյանՎարչական ռեսուրսի օգտագործումն ամենահաճախակի ընտրախախտումն է եղել այս ընտրությունների ժամանակ. Ատոմ ՄխիթարյանԱզգային պետության գաղափարը սպանող հակասահմանադրական օրենքի մասին․ Մենուա ՍողոմոնյանՊոլիտեխնիկի 93-րդ սերնդի ավարտական հանդիսությանը մասնակցել են նաև ԶՊՄԿ-ի ներկայացուցիչներըՖինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարըՍոցիալական բունտից վախենալով է եկել Ռուսաստան. Արշակ ԿարապետյանԵրկրի ղեկավարն ընտրությունների շրջանում ապացուցեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի. Արամ ՊետրոսյանԱյս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն ՄանվելյանԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՄի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը Հանրության ուշադրությունը շեղելու նպատակով իշխանությունը կրկին դիմել է ռեպրեսիվ մեթոդների․ Տիգրան Դումիկյան Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,342-ի Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավnր Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության. Անդրանիկ Գևորգյան Այսօր մի քանի ժամ գազ չի լինի․ հասցեներ Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Ուկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր Լայեն Ավետիք Չալաբյանը ազգային իրավունքների համար պայքարող է, և իր հետ կատարվողն անօրինական է. Արսեն ԳրիգորյանՏիկին ֆոն դեր Լեյենը իր այցով խրախուսում է ավտորիտարիզմը Հայաստանում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվե» միավորումը շարունակում է պայքարը` մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակման պահանջովՎարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած պարագայում. 1 տարի անց կարող են դիմել, վճարել ու վերականգնել. ՆԳՆ ներկայացուցիչ Մանդատը զենք է, դրանից հրաժարվելը կլինի անպատասխանատվություն. «Հայաստան» դաշինք Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Արտակ Զաքարյան «Առողջության օր»-ը վերածվում է գեղեցիկ ամենամյա ավանդույթի, որտեղ մեկ հարկի տակ հավաքվում են ԶՊՄԿ-ի մեծ ընտանիքն ու համայնքը«Սահմանադրությունը՝ որպես միահեծան իշխանության բացառման երաշխիք». հանրային քննարկում Սիրահարների այգում Մեր էջերում ներդնում ենք իտալական դրամատիզմն ու բարձր էսթետիկան. Հրայր ԿամենդատյանՄարդկությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է լրջագույն փոփոխությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը