Թուրքիան Գերմանիայից պահանջել է քուրդ գործիչ Սալիհ Մուսլիմի արտահանձնումը
ՄիջազգայինԹուրքիան Գերմանիայից պահանջել է իրենց արտահանձնել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների քաղաքական թևի՝ PYD-ի ղեկավար Սալիհ Մուսլիմին, այս մասին գրում է diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ օրեր առաջ Չեխիայում ձերբակալված ու այնուհետև ազատ արձակված Մուսլիմը ներկա պահին գտնվում է Գերմանիայում՝ հանրահավաքի մասնակցելու նպատակով:
Չեխական դատարանը նրան ազատ էր արձակել Եվրամիության տարածքից դուրս չգալու ու անհրաժեշտության դեպքում ցուցմունքի ներկայանալու պայմանով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հույս էր հայտնել, որ Չեխիան հնարավորինս շուտ կարտահանձնի PYD ղեկավարին:
Վերջինս Թուրքիայում մեղադրվում է մի շարք ահաբեկչական ակտերի ծրագրավորման և կազմակերպման մեջ: