Մահացել է Արգենտինայի վերջին ռազմական բռնապետը
ՄիջազգայինԱրգենտինայի ժամանակակից պատմության վերջին ռազմական բռնապետը՝ Ռեյնալդո Բինյոնեն, մահացել է 90 տարեկան հասակում, հաղորդում է А24 հեռուստաալիքը:
Դիվիզիոնի հրամանատար Բինյոնեն երկիրը ղեկավարել է 1982-1983 թվականներին եւ ստիպված էր իշխանությունը փոխանցել քաղաքացիական կառավարությանը:
Հրաժարականից հետո նրա դեմ բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում սպանությունների, խոշտանգումների եւ առեւանգումների համար: Մեղադրական դոսյեի տարբեր դրվագների համար նախկին բռնապետը դատապարտվել է երկարատեւ ազատազրկման: