Նշվել է Չեչնիայում Մի-8 ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը
ՄիջազգայինՉեչնիայում կործանված Մի-8 ուղղաթիռը բարդ եղանակային պայմանների պատճառով ժայռին է բախվել: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով դեպքի վայրում աշխատող արտակարգ պատահարի հետևանքների վերացման խմբի իր աղբյուրին:
«Նախնական տվյալներով՝ ուժեղ ձյան և անձրևի պարագայում անձնակազմը չի նկատել ժայռը, որին մոտենալիս բախվել է ուղղաթիռի մարմնի մի մասը», - ասել է գործակալության աղբյուրը:
Բարդ եղանակային պայմաններն ավելի վաղ նույնպես համարում էին ավիաաղետի հնարավոր պատճառ. վթարի պահին անձրևախառն ձյուն է տեղացել, ամբողջական մառախուղ և ուժեղ քամի էր նկատվում: Որպես ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառ է դիտարկվում նաև օդաչուի սխալը:
Հիշեցնենք, որ Մի-8 ուղղաթիռը, որում եղել էր 9 մարդ, ընկել էր Իտում-Կալինսկի շրջանում գտնվող Խանգիխոյ կիրճը: