Մոսկվայում տարհանում են «Օխոտնի ռյադ» առևտրի կենտրոնի այցելուներին
ՄիջազգայինՄոսկվայի «Օխոտնի ռյադ» առևտրի կենտրոնում տարհանում է իրականացվում: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
Ականատեսների խոսքով՝ առևտրի կենտրոնի, ինչպես նաև ռեստորանների այցելուներին բարձրախոսոով խնդրել են հեռանալ համալիրի տարածքից:
Ինչպես հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրը, «Օխոտնի ռյադ» առևտրի կենտրոնը տարհանում են պայթյունի վտանգի մասին նախազգուշացնող հեռախոսազանգ ստանալու պատճառով:
Արտակարգ ծառայությունների աշխատակիցները ստուգում են առևտրի կենտրոնի ականպատման մասին տեղեկությունը: