Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը տարածաշրջանային կայունությունն ամրապնդող գործոն է. Վրաստանի ՊՆ
ՄիջազգայինԱյսօր Ադրբեջան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Նրան ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին գրում է ադրբեջանական АПА գործակալությունը:
Ալիևն Իզորիայի հետ զրույցի ընթացքում ընդծել է երկու երկրների միջև քաղաքական կապերի հաջող զարգացման մասին՝ նշելով, որ պաշտպանության և այլ ոլորտներում վրաց-ադրբեջանական համագործակցությունը հաջող կերպով շարունակվում է արդեն երկար տարիներ:
Վրաստանի ՊՆ ղեկավար Իզորիան էլ իր հերթին շեշտել է, որ Ալիևը մեծ դեր ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում, և ընդգծել, որ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համագործակցությունն այս ոլորտում հանդիսանում է տարածաշրջանում կայունությունն ամրապնդող գործոն: