Սպիտակ տնից չեն բացառել, որ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում
ՄիջազգայինՍպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Ռաջ Շահը հայտարարել է, որ չի բացառվում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է կայանալ Վաշինգտոնում:
«Դեռևս ոչինչ չունեմ հայտարարելու, հանդիպման ժամն ու վայրը դեռ չի որոշվել… Ոչինչ չի բացառվում», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է ամերիկյան հեռուստատեսության եթերում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք կարող է երկու ղեկավարի հանդիպումը կայանալ Սպիտակ տանը:
Թրամփի՝ Հյուսիսային Կորեա կատարելիք հավանական այցի մասին խոսելիս Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է. «Չեմ կարծում, որ դա հավանական է, սակայն ևս մեկ անգամ ոչինչ չեմ բացառի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփը համաձայնություն էր տվել Հս. Կորեայի հանդիպելու առաջարկին: