Իրանում կործանված թուրքական օդանավում 11 մարդ է գտնվել
ՄիջազգայինԻրանի արևմուտքում վթարված թուրքական ինքնաթիռում 11 մարդ է գտնվել, որոնց թվում՝ անձնակազմի երեք անդամ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի տրանսպորտի նախարարությանը:
Ավելի վաղ իրանական աղբյուրը, վկայակոչելով ավիաաղետի վայրում աշխատող փրկարարական խմբի ներկայացուցչին, հայտնել էր, որ օդանավում կարող էր 11-20 մարդ գտնվել:
Ինքնաթիռն իրականացնելիս էր եղել Շարջա (ԱՄԷ)-Ստամուլ չվերթը: Վթարը տեղի է ունեցել Չեհարմեհալ և Բահտարիա նահանգի լեռնային տարածքում: Ընկնելուն պես օդանավը բռնկվել է:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ ինքնաթիռը պատկանել է Başaran Holding ընկերությանը: Այն ռադարների տեսադաշտից հեռացել է երևանյան ժամանակով 18:40-ին: