Գերմանիայում նոր կառավարություն ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել
ՄիջազգայինԲեռլինում Գերմանիայի գործող կանցլեր, Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Անգելա Մերկելը, Քրիստոնեասոցիալական միության նախագահ Հորստ Զեեհոֆերը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը Գերմանիայի նոր կառավարություն ստեղծելու վերաբերյալ կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել: Արարողությունն ուղիղ եթերով հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը:
Augsburger Allgemeine Zeitung-ի հաղորդմամբ՝ 177 էջանոց կոալիցիոն համաձայնագրում շարադրված է` ինչ է պատրաստվում նախաձեռնել ու իրականացնել նոր կառավարությունը. փաստաթղթում ընդգրկվել են մի շարք թեմաներ՝ աշխատանքի շուկայից մինչև բնակարանների խնդիր:
«Մենք նոր դինամիկա ենք ցանկանում Գերմանիայի համար: Միայն այս կերպ ենք կարող ապահովել մեր ձեռքբերումների անվտանգությունը և դրանց ընդլայնումը»,- ասվում է համաձայնագրի տեքստում: