ԱՄՆ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
ՄիջազգայինԱմերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների, այդ թվում՝ անվտանգության դաշնային ծառայության և Կրեմլի հետ սերտ առնչություն ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինի նախաձեռնությամբ հիմնադրված ինտերնետ-հետազոտությունների գործակալության նկատմամբ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ լրացուցիչ պատժամիջոցները սահմանում է «ի պատասխան Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների և ռուս մեծահարուստների ապակայունացնող գործողությունների»:
Նախարարությունը ապակայունացնող գործողությունների թվում նշել է «միջամտությունն ամերիկյան ընտրական գործընթացին և հաքերային հարձակումները»: