Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաժարական է տվել
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաժարական է տվել: Միաժամանակ հրաժարական է ուղարկվել ամբողջ կառավարությանը, ինչպես դա պահանջում է ազգային սահմանադրությունը: Հրաժարականի ընդունման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Բրատիսլավայում գտնվող երկրի նախագահի նստավայրում: Այն հեռարձակել են սլովակյան հեռուստաընկերություններն ու ռադիոալիքները:
Ռոբերտ Ֆիցոն, որը գլխավորում է «Ուղղություն-սոցիալական ժողովրդավարություն» կուսակցությունը, մարտի 14-ին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել քաղաքական ճգնաժամի հետևանքով, որի պատճառ է հանդիսացել բրատիսլավյան Aktuality.sk կայքի լրագրող Յան Կուցիակի սպանությունը, որը զբաղվում է քաղաքական շրջանակներում կոռուպցիոն հետաքննությամբ:
Կառավարական ճգնաժամը Սլովակիայում բոցավառվել է այն բանից հետո, երբ փետրվարի 25-ին սպանվել է Յան Կուցիակը, որին հաջողվել էր երկրի իշխանական շրջանակներում բացահայտել կոռուպցիոն գործընթացներ: Նրա նյութերից մեկում հիշատակվել է Ֆիցոյի երկու օգնականների անունները: Նրանք անհապաղ լքել են իրենց պաշտոնները: Հրաժարական են տվել նաև ներքին գործերի և Մշակույթի նախարարներ Ռոբերտ Կապինյակն ու Մարեկ Մադյարիչը: