Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի արքայադստերը ձերբակալելու հրաման է արձակել
ՄիջազգայինՖրանսիան Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի՝ Մոհամադ բին Սալմանի քրոջը ձերբակալելու որոշում է կայացրել:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, իրավապահները կասկածում են, որ վերջինս իր թիկնապահին հրամայել է ծեծի ենթարկել իր փարիզյան տան աշխատակցին:
Գործակալության աղբյուրը նշում է, որ արքայադուստր Հասսա բինթ Սալմանին ձերբակալելու օրդեր է տրամադրվել դեռևս դեկտեմբերին:
Ենթադրյալ զոհին վարձել էին 2016-ի սեպտեմբերին՝ արքայադստեր բնակարանում որոշակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Աշխատակիցը պնդում է, որ լուսանկարել է այն սենյակը, որտեղ պետք է աշխատեր, ինչից հետո իրեն մեղադրել են ԶԼՄ-ներին վաճառելու նպատակով լուսանկարներ անելու մեջ: Տղամարդը պնդում է, որ արքայադուստրը թիկնապահին հրամայել է ծեծել իրեն:
Նրա խոսքով՝ իր ձեռքերը կապել են, հարվածներ հասցրել դեմքին, որից հետո ստիպել են իրեն համբուրել արքյադստեր ոտքերը: