ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պայմանավորվել են շարունակել ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի վրա
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Ջոն Սալիվանը և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կան Գյոն Հվան քննարկել են Կորեայի թերակղզում ապամիջուկանացման հարցը և պայմանավորվել, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել հստակ քայլեր այդ ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուրթը:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը հանդիսանում է խաղաղ կարգավորման պատմական հնարավորություն և ցույց է տալիս, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը արդյունավետ է: