Ֆրանսիան հայտարարել է, որ չի ընդունի Ղրիմում ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը
ՄիջազգայինՖրանսիան մտադիր չէ ճանաչել Ղրիմում ՌԴ նախագահի ընտրությունների անցկացումը: Russia Today-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից:
«Ղրիմի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաև Սևաստոպոլի անօրինական անեքսիայից 4 տարի անց Ֆրանսիան ամենավճռական կերպով հաստատում է իր հավատարմությունը Ղրիմի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դիվանագետները նշում են, որ Ֆրանսիան «չի ընդունի Ղրիմի տարածքում ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը»:
Մարտի 12-ին ԵՄ-ն նույնպես հայտարարել էր, որ անօրինական է համարում Ղրիմում ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը: