Հարավային Կորեայի նախագահը չի բացառել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի մասնակցությամբ գագաթաժողով անցկացնելու հնարավորությունը
ՄիջազգայինՀարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյնը չի բացառել Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողով անցկացնելու հնարավորությունը: Նա նշել է, որ բանակցությունները պետք է ուղղված լինեն Կորեական թերակղզում միջուկային սպառնալիքի վերացմանը, հաղորդում է Reuters-ը:
Մուն Ջեյնի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված է ապրիլին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Կիմի հետ մինչեւ մայիսի վերջ:
«Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի գագաթաժողովը պատմական իրադարձություն կլինի միջկորեական գագաթաժողովից հետո», - ասել է Հարավային Կորեայի նախագահը:
«Կախված առաջընթացից, դա կարող է հանգեցնել Հարավի, Հյուսիսի եւ Միացյալ Նահանգների միջեւ եռակողմ գագաթաժողովին», - ասել է նա: