Կանադայի վարչապետը լավատեսորեն է տրամադրված NAFTA-ի վերաբերյալ բանակցությունների արդյունքին
ՄիջազգայինԿանադան Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի (NAFTA) վերանայման արդյունքում շահութաբեր համաձայնագրի հույս ունի: Կանադայի վարչապետ Ջաստին Տրյուդոն հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված այդ առումով, թեեւ նշել է, որ նա տեղյակ է ԱՄՆ կողմից բանակցություններին ժամանակավոր ճնշմանը եւ Մեքսիկայում ընտրությունների կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:
«Մենք լավատեսորեն ենք մոտենում լավ գործարքի հասնելու մեր հնարավություններին», - լրագրողներին ասել է Տրյուդոն, երբ նրան հարցրել են առեւտրի բանակցությունների մասին: