Գորբաչովը Պուտինի եւ Թրամփի զրույցը «հույսի շող» է համարում
ՄիջազգայինԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ողջունում է Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի զրույցը եւ հույս հայտնել, որ այդ գործը չի սահմանափակվի միայն հռետորաբանությամբ:
Նա ընդգծել է, որ պետք է 2017-ին կորցրածը ետ բերել, երբ երկու երկրների միջեւ երկխոսություն չկար, իսկ այս զրույցը կարող է «հույսի շող» լինել:
«Նրանք մի ամբողջ ժամ խոսել են եւ դա ադեն կարեւոր է: Հուսով եմ՝ գործը չի սահմանափակվի միայն հռետորաբանությամբ», — ասել է Գորբաչովը «ՌԻԱ Նովոստիին»՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս հեռախոսազրույցը կարելի է համարել երկխոսության վերսկսում, ինչին քաղաքական գործիչը բազմիցս կոչ է արել:
«Մենք կորցրեցինք 2017-ը, երկխոսություն չկար: Հիմա մենք պետք է ետ բերենք կորցածը: Գուցե, դա հույսի շող է: Ես կոչ եմ անում բոլորին աջակցել», - ասել է նա:
«Դա լավ է: Բայց կարեւորը, ինչին ես ուշադրություն դարձրեցի այն է, որ բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստություն է սկսվում, հավանաբար լիարժեք ձեւաչափով, այլ ոչ թե «շրջանակներում»: Սա առաջին: Եվ երկրոդ՝ ուշադրության կենտրոնում նորից սպառազինությունների մրցավազքի կանխարգելումն է եւ ռազմավարական կայունությունը», — ասել է Գորբաչովը: