ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ում «Նովիչոկ» գազի արտադրման մասին ապացույցներ ունի
ՄիջազգայինՌուսաստանի տրամադրության տակ փաստաթղթեր կան, որոնք մատնանշում են, որ ԱՄՆ-ում «Նովիչոկ» գազի մշակում է իրականացվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ քիմիական վերահսկողության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Իգոր Ռիբալչենկոն:
Նրա խոսքով՝ դեռևս 1998-ին ռուս մասնագետները Միացյալ Նահանգների ստանդարտների ազգային բյուրոյի գրադարանում տեղեկություններ են հայտնաբերել ֆոսֆորօրգանական նյութի մասին, որը «ուժեղ մահացու ազդեցություն» ունի:
«Այժմ պարզվում է, որ դատելով նյութի անվանումից, դա հենց նույն «Նովիչոկն» է եղել՝ А234-ը», - ասել է Ռիբալչենկոն Վլադիմիր Սոլովյովի «Կիրակնօրյա երեկո» հաղորդման շրջանակներում:
Վերջինս նշել է, որ միացությունը տվյալների բազայում ընդգրկել են ԱՄՆ բանակի քիմիական հետազոտությունների կենտրոնի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունների պնդմամբ՝ «Նովիչոկ» տեսակի գազով են թունավորել ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը, որի համար Միացյալ Թագավորությունը մեղադրում է Ռուսաստանին: