Իլոն Մասքը Լեգոյի խորանարդիկներ Է արտադրելու
ՄիջազգայինԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը հայտարարել Է, որ իր The Boring Company ընկերությունը կսկսի Լեգոյի խորանարդիկներ արտադրել: Դրանք կպատրաստվեն այն քարերից, որոնք հատվել-հանվել են թունելների հորատման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter-ում:
«Շուտով կհայտնվեն Boring Company-ի նոր ապրանքները: Դրանք Լեգոյի նման աղյուսիկներ են իրական մասշտաբով, պատրաստված քարերից, որոնց միջոցով կարելի Է ստեղծել քանդակներ եւ կառուցել շենքեր»,- գրել Է Մասքը: Աղյուսների առաջին լրակազմը նվիրված կլինի Հին Եգիպտոսին: Դրանցով, Մասքի խոսքով՝ կարելի Է հավաքել բուրգեր, սֆինքսներ, տաճարներ եւ այլ կառույցներ: