Մյանմայի նոր նախագահ ընտրվեց Աուն Սան Սու Չժիի մերձավոր զինակիցը. The Myanmar Times
ՄիջազգայինՄյանմայի Ազգային օրենսդիր ժողովը (խորհրդարանը) մարտի 28-ին ձայների մեծամասնությամբ երկրի նոր նախագահ Է ընտրել 66-ամյա Վին Մինին՝ խորհրդարանի ստորին պալատի նախկին խոսնակին եւ կառավարող՝ Հանուն դեմոկրատիայի ազգային լիգայի ներկայացուցչին, որը գլխավորում Է Աուն Սան Սու Չժին:
Ինչպես հայտնել Է The Myanmar Times հրատարակությունը, նրա թեկնածությունը պաշտպանել Է ներկա գտնվող 636 պատգամավորների մեծամասնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրա հետ մեկտեղ ներկայիս պայմաններում նախագահի դերը Մյանմայում հանգում Է արարողակարգային գործառույթների, քանի որ հիմնական իշխանությունը պատկանում Է Հանուն դեմոկրատիայի ազգային լիգայի առաջնորդին՝ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիին:
Նախագահի ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ մարտի 21-ին պաշտոնաթող եղավ Թին Չժոն: Վերջին մի քանի ամիսներին արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն Էր շրջանառում նախկին նախագահի ծանր հիվանդության մասին: Մասնավորապես, նա Բանգկոկի եւ Սինգապուրի հիվանդանոցներում բուժում Է անցել աղիների քաղցկեղի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: