Էկվադորն Ասանժին զրկել է արտաքին աշխարհի հետ կապի միջոցներից
ՄիջազգայինԷկվադորի կառավարությունը WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, զրկել է արտաքին աշխարհի հետ կապի միջոցներից:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի իշխանությունների՝ չորեքշաբթի տարածած պաշտոնական հայտարարությունը:
«Տվյալ միջոցն ընդունվել է Ասանժի կողմից գրավոր պարտավորվածության չկատարման պատճառով, որը նա կառավարությանը տվել էր 2017-ի վերջին՝ խոստանալով չտարածել այնպիսի տեղեկատվություն, որը կմիջամտեր այլ երկրների հետ հարաբերություններին»,- նշվում է էկվադորյան կառավարության հայտարարության մեջ: