Ռուսաստանն արտաքսել է 2 հոլանդացի դիվանագետի
ՄիջազգայինՄոսկվայում Նիդերլանդների դեսպան Ռենե Ջոնս-Բոսը ՌԴ ԱԳՆ այցելելուց հետո հայտնել է, որ իրեն հայտարարել են Ռուսաստանից 2 դիվանագետների արտաքսման մասին որպես Հաագայի ձեռնարկած քայլերին պատասխան միջոցառում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինձ հենց նոր հայտնեցին, որ երկիրը պետք է լքեն 2 դիվանագետներ,- ասել է նա: - Սա լուրջ հարված է, սակայն դեսպանատունը շարունակում է գործել»: Դիվանագետը չի բացառել, որ դիվանագիտական առաքելության աշխատանքում կարող են «որոշ դժվարություններ» առաջանալ:
Այսօր ՌԴ ԱԳՆ են կանչվել այն երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, որոնք արտաքսել էին ռուսաստանյան դիվանագետներին: Նրանց բողոքի նոտաներ են հանձնում եւ հայտարարում պատասխան միջոցառումների մասին: