Սպիտակ տանը կկայանա բալթյան գագաթաժողովը
ՄիջազգայինԱՄՆ–ի եւ ՆԱՏՕ–ում իր դաշնակիցների հարաբերությունները կրկին կհայտնվեն ուշադրության կենտրոնում՝ կապված բալթյան գագաթաժողովի հետ, որը կանցկացվի ապրիլի 3-ին Սպիտակ տանը, գրում է «Գոլոս Ամերիկին»։
Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը, Լատվայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը եւ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն կքննարկեն անվտանգության, բիզնեսի, առեւտրի, էներգետիկայի եւ մշակույթի ոլորտներում համագործակցության ամրապնդումը։
Հատուկ կքննարկվի այն հարցը, որ բալթյան երկրները վերջերս հասել են ՆԱՏՕ–ի թիրախային ցուցանիշին պաշտպանության ծախսերի առումով։