ԱՄՆ-ն Պակիստանի Ազգային մահմեդական լիգան ընդգրկել է ահաբեկիչների ցանկում
ՄիջազգայինԱՄՆ-ն Պակիստանի Ազգային մահմեդական լիգան (Milli Muslim League) ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ այդ կազմակերպությունը կապելով զինյալների հետ, որոնց Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը մեղադրում են Մումբայի վրա 2008 թվականի հարձակում իրականացնելու մեջ, որի հետեւանքով զոհվել էին 166 մարդ, գրում է AFP–ն։
Իսլամիստ Հաֆիզ Սաիդի կողմից գլխավորվող Ազգային մահմեդական լիգան հայտնի է դարձել այն բանից հետո, երբ իր թեկնածուին առաջադրել էր 2017 թվականի սեպտեմբերի ընտրություններին Նավազ Շարիֆի հրաժարականից հետո։
Սաիդը Lashkar-e-Taiba–ի հիմնադիրն է, որը եւս ԱՄՆ–ի կողմից ներգրաված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Lashkar-e-Taiba–ն մեղադրվում է 2008 թվականին Մումբայի հարձակումներ գործելու եւ պայթյուն իրականացնելու մեջ։
Ինքը՝ Սաիդը բազմիցս հերքել է հարձակումներին իր ներգրավվածությունը: