Կալանքի տակ գտնվող Նադեժդա Սավչենկոյի համար շտապ օգնություն են կանչել հացադուլի 14-րդ օրը
ՄիջազգայինՈւկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի համար, որը երկու շաբաթ առաջ հացադուլ է հայտարարել՝ գտնվելով մեկուսարանում, շտապ օգնություն են կանչել:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքական գործչի քույրը՝ Վերա Սավչենկոն: «Նադեժդայի մոտ շտապ օգնություն է եկել: Փորձանմուշներ են վերցրել հետազոտելու համար: Ինձ հետ բժիշկները հրաժարվել են խոսել», - գրել է Վերան:
Հիշեցնենք, որ Սավչենկոյին ձերբակալել են մարտի 22-ին՝ հեղափոխության և Կիևում ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքով: Որպես խափանման միջոց նրան կալանքի տակ են առել մինչև մայիսի 20-ը: Դատարանում վերջինս հացադուլ է հայտարարել: