Թրամփից հետո Մադուրոն է հրաժարվել Ամերիկայի գագաթնաժողովին մասնակցելուց
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է մասնակցել Ամերիկայի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Պերուում ապրիլի 13-ին եւ 14-ին, հայտնում է El Universal պարբերականը:
«Երեկ երեկոյան ես որոշեցի, որ չեմ գնալու Ամերիկայի գագաթնաժողովին, ես կմնամ ժողովրդի հետ, որ նշեմ 2002 թվականին Ուգո Չավեսի պետական հեղաշրջման անհաջող փորձը»,- հայտարարել է Մադուրոն:
Նա շեշտել է, որ այս գագաթնաժողովը Վենեսուելայի առաջնահերթությունների թվում չէ: Դրանից զատ, Մադուրոն տարածաշրջանի պետությունների ղեկավարների հանդիպումը «ժամանակի կորուստ» է որակել:
Արիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ էր համարել ուղեւորությունը Ամերիկայի պետությունների 8-րդ գագաթնաժողովին, որպեսզի պատրաստի Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակմանը պատասխանը: ԱՄՆ առաջնորդի փոխարեն գագաթնաժողովին կմասնակցի փոխնախագահ Մայք Փենսը: