Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-Եվրամիություն համաձայնագիրը
ՔաղաքականՀայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին կողմ քվեարկեց 95 պատգամավոր:
Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: