Գազայի սահմանին բախումների ընթացքում 32 պաղեստինցի է զոհվել. Ռիադ Մանսուր
ՄիջազգայինԳազայի հատվածի սահմանին իսրայելական անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ, որոնք շարունակվում են երկու շաբաթ, առնվազն 32 պաղեստինցի է զոհվել, մոտ 3.5 հազար մարդ վիրավորվել է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի պետության մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռիադ Մանսուրը պահանջել է, որ Իսրայելին պատասխանատվության ենթարկել մարդկանց մահվան համար` նշելով, որ Պաղեստինը Անվտանգության խորհրդի համապատասխան քայլերին է սպասում:
«Մենք նաեւ քննարկում ենք բոլոր այլ տարբերակները, լինի դա Ժնեւում մարդու իրավունքների խորհուրդը, Գլխավոր ասամբլեան կամ Հաագայում Միջազգային քրեական դատարանը: Պաղեստինի ժողովուրդին չի կարելի թողնել ճակատագրի կամայականությանը: Միջազգային հանրությունը պետք է կատարի իր պարտականությունները, անցկացնի անկախ եւ թափանցիկ հետաքննություն եւ երաշխավորի, որ մեղավորները դատարանի առջեւ կկանգնեն», - ասել է դիվանագետը: