Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից Իսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Մենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն Մարուքյան ՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունը Փոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2 Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ Կարապետյանին Ազգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան PR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքում


Երկվորյակներն այսօր պետք է չծուլանան․ ապրիլի 16-ի աստղագուշակը

Lifestyle

Խոյ: Հեշտ օր չի սպասվում ձեզ: Իրադարձությունները ծավալվում են ձեզ համար ոչ ցանկալի հունով, ավելին՝ իրենց մասին հիշեցնում են ինչ-որ հին խնդիրներ: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն որոշումներ կայացնել այնպիսի խնդիրների հետ կապված, որոնց լուծմանը պատրաստ չեն: Հնարավոր են տրամադրության կտրուկ փոփոխություններ, ապրումներ ու տագնապներ, որոնց իրական պատճառները չի հաջողվի կռահել միանգամից: Եթե հաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա և վանել կողմնակի մտքերը, ապա որոշակի հաջողությունների կկարողանաք հասնել: Բայց մի ծանրաբեռնեք ձեզ աշխատանքով: Կենսական ներուժը ցածր է, ինչը կարող է թեթև առողջական խնդիրներ հարուցել:

Ցուլ: Վատ օր չի սպասվում: Այն, ինչ ձեզնից պահանջվում է, ընդամենը պետք է կարողանաք սառնասրտորեն և օբյեկտիվորեն գնահատել այդ օրվա իրադարձությունները՝ մի կողմ թողնելով ձեր ապրումներն ու չխճճվելով սեփական պատրանքների մեջ: Ձեզ կօգնեն հին ու նոր ծանոթների խորհուրդները: Նույնիսկ մեկի կողմից պատահաբար թույլ տրված արտահայտությունը, որը բոլորովին կապ չունի ձեզ հետ, կարող է հանգեցնել հետաքրքիր մտքերի: Աստղերը դրականորեն են տրամադրված նրանց նկատմամբ, ովքեր կձեռնարկեն կարևոր գործեր, ծավալուն ծրագրեր, նոր նպատակներ կդնեն իրենց առջև: Նշանի այդ ներկայացուցիչներին սպասվում են հետաքրքիր հայտնություններ և հաճելի հանդիպումներ, չի բացառվում նույնիսկ աշխատանքային սիրավեպ:

Երկորյակ: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը: Այսօր դուք լավ շանս ունեք մինչև վերջ հասցնելու նախապես սկսած և կիսատ թողած կարևոր գործերը: Կարելի է համարձակ լինել ֆինանսական հարցերում, նույնիսկ եթե տվյալ խնդրի հետ կապված ունեք աղքատիկ և կցկտուր տեղեկություններ: Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի, տրամադրությունը կվատանա: Թվում է՝ որևէ վատ բան տեղի չի ունենում, բայց նշանի շատ ներկայացուցիչների ձեռքերն սկսում են անզորությունից կախվել: Աշխատեք մռայլ մտքերը ձեզնից վանել հին ընկերների հետ շփումներով:

Խեցգետին: Դրական միտումների ազդեցությունը նկատելի է: Աշխատեք խելացիորեն օգտվել ստեղծվող հանգամանքներից: Դուք հրաշալի գլուխ կհանեք դժվարին և խճճված գործերից, որն այլ նշանների ներկայացուցիչների ուժերից վեր կլինի: Շատ Խեցգետիններ նոր համախոհներ ձեռք կբերեն, որոնց աջակցությունը արժեքավոր կլինի: Օրը բարենպաստ է ընկերների և ազգակիցների հետ շփվելու, սիրելի մարդու հետ հանդիպելու, ընտանիքի գրկում հանգստանալու համար: Նոր ծանոթություններ հաստատելիս ավելի լավ է՝ շտապողականություն հանդես չբերեք. բոլոր տիպի անհաջողակներն այսօր ձգտում են դեպի ձեզ: Մարդիկ բարոյական (և ոչ միայն) աջակցության կարիք ունեն:

Առյուծ: Անցյալ շաբաթ առաջացած տհաճ խնդիրները տակավին կստիպեն հիշել իրենց մասին: Այսօր դուք մոտ եք իրավիճակից ելքեր գտնելուն: Արդյունավետ կլինեն իրավիճակից դուրս գալու հատկապես ձեր ինքնատիպ և ոչ սովորական գաղափարները, որոնք հաճախ կխաչաձևեն փորձառու մարդկանց խորհուրդների հետ: Ճիշտ գնահատեք ձեր ուժերը և համարձակ ռիսկի դիմեք, եթե գտնեք, որ դա անհրաժեշտ է: Օրը հարմար է տղամարդկանց հետ շփվելու համար: Նրանց հետ լեզու գտնելն այսօր ավելի հեշտ է, քան հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ ինչպես գործնական, այնպես էլ ռոմանտիկ բնույթի:

Կույս: Ձեզնից համակ ուշադրություն կպահանջեն մայիսի սկզբին ձեռնարկած ծրագրերը: Որոշ Կույսեր ստիպված կլինեն առնչվել ավելի վաղ թույլ տրված սխալների հետևանքների հետ, որոնք ի հայտ են եկել այդ նույն ժամանակահատվածում: Վերլուծեք ձեր քայլերը, ճիշտ գնահատեք դրանք, և ձեզ պարզ կդառնա, թե հատկապես ինչ պետք է անել հիմա, որպեսզի հասնեք անհրաժեշտ արդյունքի: Կենսական ներուժը բարձր է, դուք լի եք էներգիայով, գործնական եք տրամադրված: Եթե չեք կարողանում տեղում նստած մնալ, կարելի է մեկնել շրջագայության: Այն կլինի հաջողված, դրական լիցքեր կհաղորդի ձեզ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի նոր ծանոթության, որն առաջիկայում օգտակար կլինի:

Կշեռք: Ուշադիր եղեք աշխատանքում: Այսօր թույլ տրված սխալը երկար կանդրադառնա ձեզ համար կարևոր գործերի ընթացքի վրա: Սա հատկապես վերաբերում է ղեկավար պոստեր զբաղեցնող Կշեռքներին, ինչպես նաև նրանց, ովքեր աշխատում են տղամարդկանց շրջապատում: Ֆինանսական տեսակետից օրը բարենպաստ է: Հնարավոր են փողային մուտքեր, պարգևատրություններ՝ ավելի վաղ կատարած աշխատանքի համար: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, օրը նպաստավոր է ռոմանտիկ հանդիպումների և սիրելի մարդու հետ շփումների համար: Դուք առիթը բաց չեք թողնի՝ ուրախացնելու ձեզ համար թանկ մարդկանց, և նրանք նույն կերպ կպատասխանեն ձեզ:

Կարիճ: Օրվա սկիզբը կլինի շատ հաջող: Այդ ժամերին հնարավոր է՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց դուք մեծ ծառայություններ եք մատուցել ժամանակին: Նրանք պատրաստ են ձեզ համար ինչ-որ օգտակար բան անել: Արդյունավետ են բանակցությունները, նշանի առանձին ներկայացուցիչներ կստանան անսպասելի, բայց շատ գայթակղիչ առաջարկներ՝ կապված աշխատանքի հետ: Մի հետաձգեք հարցազրույցները: Այսօր դուք կկարողանաք դիմացինի վրա լավ տպավորություն թողնել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դժվարություններ՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական բնույթի: Պահպանեք հանգստությունը: Որքան կարողանաք տիրապետել ձեր զգացմունքներին, այնքան ավելի հեշտ կհաղթահարեք դժվարությունները:

Աղեղնավոր: Օրն առանձնանում է աննպաստ զգացմունքային ֆոնով, դուք շատ բան տեսնում եք մռայլ գույների մեջ: Ավելի ուշ, վերլուծելով տեղի ունեցած իրադարձությունները, նույնիսկ չեք հասկանա, թե ինչու էին դրանք այդքան ուժեղ ազդեցություն թողնում ձեզ վրա: Արագ ցրվել ձեզ կօգնեն բոլոր տեսակի ստեղծագործական աշխատանքները: Շփումների ժամանակ ուշադիր եղեք: Դուք հակված եք թույլ տալու կտրուկ արտահայտություններ և դիտողություններ, որոնք կարող են վիրավորել ազդեցիկ մարդկանց: Աշխատեք ավելի շատ շփվել այն մարդկանց հետ, ովքեր լավ տեղեկացված են ձեր ուժեղ և թույլ կողմերին: Որոշակի տարածություն պահպանեք նոր ծանոթներից:

Այծեղջյուր: Օրը զերծ չէ բացասական կողմերից, բայց և նրա դրական կողմերը քիչ չեն: Մեկն այն է, որ կկարողանաք ձեզ, ինչպես հարկն է, դրսևորել ոչ միանշանակ իրավիճակներում՝ արժանանալով շրջապատի հարգանքին և ազդեցիկ մարդկանց վստահությանը: Դուք կկարողանաք օգնել դրա կարիքն զգացող մարդկանց՝ չսպասելով վարձատրություն, բայց, անկախ որևէ բանից, մարդիկ լիարժեքորեն վարձահատույց կլինեն ձեզ։ Դժվար կլինի կենտրոնանալ սովորական, առօրյա, ստեղծագործական մոտեցում չպահանջող գործերի վրա: Դուք ցանկանում եք զբաղվել բացարձակապես նոր, շատ հետաքրքիր ինչ-որ բանով, և լավ կլինի, եթե մտերիմներից մեկը կարողանա ազատել ձեզ կենցաղային հոգսերից:

Ջրհոս: Կարելի է կենտրոնանալ աշխատանքի վրա: Եթե ձեզ հաջողվի գլխից հանել բոլոր կողմնակի մտքերը, ապա լուրջ հաջողության կհասնեք ձեզ համար կարևոր գործում: Օրը բարենպաստ է հրապարակային ելույթների, խորհրդակցությունների հաճախելու, ձեր մասնագիտական հետաքրքրություններն ու հայացքները կիսող մարդկանց հետ շփումների համար: Մտերիմների հետ ձեր հարաբերություններն այսօր քիչ ավելի սառը կլինեն, որովհետև ամեն մեկն իր խնդիրներով է զբաղված: Բայց դա չի ազդի ներդաշնակության վրա, կհաջողվի պահպանել փոխըմբռնումը: Ջրհոս ծնողներին խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ, նրանց հետ քննարկել վերջին օրերի դեպքերը:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, սակայն աննշան տհաճություններն անգամ կարող են ձեզ հունից հանել, եթե սրտին մոտ ընդունեք դրանք: Տարբերակեք գլխավորը երկրորդականից, կենտրոնացեք միայն կարևոր հարցերի վրա և կհասկանաք, որ ընթացող փոփոխությունները տանում են դեպի լավը: Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, բայց գործը լուրջ կոնֆլիկտի չի հասնի, եթե կարողանաք զսպել ձեր էմոցիաները: Մի շտապեք արագ որոշումներ կայացնել, իսկ եթե արդեն կայացրել եք, ոչ ոքի այդ մասին մի հայտնեք: Սա առաջին հերթին վերաբերում է անձնական հարաբերություններին: Ցանկացած քայլ պետք է լավ կշռադատել:

Սիրելի ուսուցիչներ, ուժեղ Հայաստանում դուք ունենալու եք աշխատավարձի իրական բարձրացում. Գոհար ՂումաշյանԲերքառատ ու արևշատ Արմավիրը. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Արմավիր․ Գոհար Մելոյան200մլն դոլարից ավել բարեգործություն՝ սպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, եկեղեցաշինության մեջ. Ռուբեն ՎելիցյանՓոփոխության օրակարգը` Արմավիրի մարզում. «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը (լուսանկարներ)«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրում է․ ուղիղԱրմավիրը ևս սպասում է Սամվել Կարապետյանի փոփոխություններին. Ալիկ ԱլեքսանյանԿարապետյանը խոսեց խաղամոլության և թմրանյութերի լուրջ խնդիր լինելու մասինԵս գյուղացի մարդ եմ, գյուղի խնդիրները կլուծենք մեր ձևով․ ԿարապետյանՄերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Օգտագործելու ենք մեր ունեցած բոլոր կապերը գերիներին տուն բերելու համար․ ԿարապետյանԱյս անգամ Ստեփանավանը մերժեց ՔՊ-ին և վանկարկեց Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անունըՍամվել Կարապետյանը մշակութի զարգացման ծրագրերի մասինՊատերազմ չի լինելու․ Սամվել ԿարապետյանՀայաստանը բոլորի տունն է․ Սամվել ԿարապետյանԵրբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար...Նարեկ Կարապետյանը երգեց Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ուղիղ եթերը Արմավիր քաղաքից«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանի անդրադարձը երեկ Տաշիր քաղաքում ՔՊ-ի կողմից կազմակերպված սադրանքինԲայց դու ի՞նչ գիտես դիրք պահող զինվորի գինը․ մարտական դիրքում նստած զինվորին չեն շարում. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի տարիների գործը՝ հանուն Հայաստանի ընտանիքներիՋուրը Արմավիրում , Դալարիկում 21 րդ դարում կրպակից են գնում․ ՔՊ-ն խոսք տված 13 ջրամբարից ընդամենը 1-ն է կառուցել․ Նարեկ ԿարապետյանԵթե մարդը ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն այն է, որ վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից. Նարեկ ԿարապետյանԱրմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում Նարեկ Կարապետյանին երգ ու պարով են դիմավորում«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հանդիպումը Լոռու մարզի բնակիչների հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթն` էրեբունի վարչական շրջանումԿանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցըԳեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով 10 մետր բարձրությունից հայտնվել է գետումԵզդիական դրոշներով, գառ մորթելով Զարթոնքը դիմավորեց «Ուժեղ Հայաստան» -ինՈւղիղ եթեր՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքիցԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարությունՄենք հունիսի 8–ին, որպես պետություն, պետք է ներողություն խնդրենք Հայ առաքելական եկեղեցուց. Էդմոն ՄարուքյանՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում «Սամվե՛լ, վարչապե՛տ». Զարթոնքում գյուղացիները վանկարկում են հաջորդ վարչապետի անունըՓոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ ԿարապետյանինՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Ազգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին․ Էդմոն Մարուքյան Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինPR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքումՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Գալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերելMaximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ