Վթար Աշտարակ-Երևան ավտոճանապարհին. կա տուժած
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, «Վոլքսվագեն» մակնիշի 34 VT 167 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել գովազդային վահանակին, ինչից վարորդ Ա. Թ.-ը (ծնվ. 1978 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: