Նոյեմբերի 10-ին, ժամը 02.48-ին տեղեկատվություն ստացվել, որ Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է հրդեհի առաջացման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, «Վոլքսվագեն» մակնիշի 34 VT 167 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել գովազդային վահանակին, ինչից վարորդ Ա. Թ.-ը (ծնվ. 1978 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: