Վաղաժամ ընտրությունների առաջարկը թուրքական մեջլիսում քննարկվելու է շաբաթվա վերջին
ՄիջազգայինԹուրքիայում վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունների առաջարկը մեջլիսում կքննարկվի շաբաթվա վերջին:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Կուսակցությունների առաջարկը ապրիլի 20-ին քննարկվելու է Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում, իսկ շաբաթվա վերջին՝ գլխավոր խորհրդում:
Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:Այս մասին ապրիլի 18-ին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Թուրքիայի նախագահն իր խոսքում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը: Թուրքիայում 2017 թվականի ապրիլին իրականացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներով երկիրն առաջիկա ընտրություններից հետո անցում էր կատարելու նախագահական կառավարման համակարգի: Ընտրությունների անցկացումը նախատեսված էր 2019 թվականի նոյեմբերին: