Էրեբունիում հարձակման է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողը. Արտակ Խուլյանը մանրամասնում է
ՀասարակությունՔիչ առաջ հարձակման է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Խուլյանը:
Լրագրողն Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ էրեբունիում լուսաբանում էր երթը:
«Մարդկանց մոտ խուճապ տարածվեց: Բոլորը «փախեք, փախեք» էին գոռում: Ես նկատեցի բժշկական դիմակով դեմքերը փակած անձանց: Այստեղ 5-6 տարեկան երեխաներ կային: Այդ դիմակավորված անձիք քարերով և էլեկտրաշոկերով հարձակվում էին մարդկանց վրա: Լրագրողների վրա էլ: Ինչ-որ բութ գործիքով հարվածեցին, էլեկտրաշոկի ենթարկեցին ինձ: Հիմա ես շարունակում եմ լուսաբանել երթը»,-հայտնեց մեր գործընկեր Արտակ Խուլյանը:
Լևոն Փանոսյան