Փարիզում ավելի քան 100 հազար մարդ մասնակցում է Էմանուել Մակրոնի դեմ անցկացվող երթին
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել մակրոնի դեմ Փարիզում տեղի է ունենում երթ , որը նվիրված է նրա նախագահության առաջին տարեդարձին:
Ինչպես փոխանցում է The Local-ը, քաղաքի փողոցներում կարգ ու կանոնն ապահովում է շուրջ 2 հազար ոստիկան:
Ակցիան կազմակերպել է «Չենթարկված Ֆրանսիա» ձախ քաղաքական շարժումը: Կազմակերպիչների գնահատականներով՝ երթին մասնակցում է ավելի քան 100 հազար մարդ:
Թուլուզում և Բորդոյում ևս անցկացվել են փոքրաթիվ հանրահավաքներ: