Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


«Երկու շաբաթ առաջ կարծում էինք, թե հայրիկը դատվելու է ու 10 տարի նստի». Էլմոն Եղնուկյան

Past.am-ը գրում է.

Երեկ, երբ անմիջապես դատարանի դահլիճից ազատ արձակվեց քաղբանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը, շատերի համար արդեն հասկանալի էր, որ գլխավոր պատճառը երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններն են: Դրանում կասկած լինել չէր կարող: Մոտ երկու տարի ձգվող դատավարության ընթացքում ոչ մի էական առաջընթաց չէր եղել, իսկ երեկ դատարանը ընդունեց Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Էլմոն Եղնուկյանի խոսքով, ում հայրիկն այսօր նույնպես քաղբանտարկյալի կարգավիճակում է, շատ ուրախալի լուր էր, հաշվի առնելով երկրում ու քաղաքական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները, ժողովրդական զարթոնքը: Ասում է, որ հույս կա ոչ թե կոնկրետ իր հայրիկի գործի վերաբերյալ, այլ ընդհանուր երկրի վիճակի բարելավման հանդեպ: Կա նախկինում չեղած վստահությունն առ այն, որ ամեն ինչ լավ է լինելու:

«Երեկվա դեպքը շատ ուրախալի լուր էր, պատմական իրադարձություն, որովհետև նոր Հայաստանում առաջին քաղբանտարկյալի ազատ արձակումը շատ մեծ հնչեղություն ունեցող դեպք է: Բայց ես այդքան էլ օպտիմիստ չեմ այդ առումով: Դե, կարող է այս մի բանը արեցին, որպեսզի ձայններս կտրենք»,- նկատեց նա:

Ինչպես Էլմոնն է նշում, հայրիկի դեպքում, չնայած նա քաղբանտարկյալ է, ոմանք «Սասնա ծռերի» մասին ասում են, թե նրանք զենք են վերցրել, ինչի համար քաղբանտարկյալ չեն կարող համարվել: Չնայած դա իրականությանը չի համապատասխանում: Սա նա ասում է ԵԽԽՎ-ի չափանիշների համաձայն:

«Քանի որ հայրիկի գործը կցված է «Սասնա ծռերի» գործին, մի փոքր բարդ է հայրիկին առանձնացնել այդ գործից: Մենք միջնորդություն ներկայացրել էինք՝ հիմնավորելով, որ այդ մեծ գործի մեջ իրեն մի քանի էջն է վերաբերվում: Սակայն այդ միջնորդությունը մերժվեց:

Ուղղակի այստեղ շատ հարցեր կան՝ կառանձնանցե՞ն հայրիկի գործը «Սասնա ծռերի» գործից, նորմալ կքննե՞ն միջնորդությունները, թե՝ ոչ: Հույսը մի փոքր ավելացել է, բայց քանի որ նա «Սասնա ծռերի» գործի հետ կցված է որպես օժանդակող, մի փոքր բարդացնում է իրավիճակը: Վերջիվերջո ոստիկաններ են սպանվել: Պետք է պարզաբանվի ողջ իրողությունը, որը մի փոքր ավելի երկար գործընթաց է:

Հուսով ենք, որ կկարողանանք կրկին միջնորդություն ներկայացնել գործը առանձին քննելու վերաբերյալ կամ խափանման միջոցը փոխելու մասին: Հայրիկը փախչելու մտադրություն չունի, ինչը նա բազմիցս նշել է իր հոդվածներում»,- ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, թե երեկվա դեպքից հետո, կարող ենք ասել, որ Հայաստանում այլևս վերականգնվում է արդարադատությունը, Էլմոնը պատասխանեց, թե դեռ շուտ է խոսել Հայաստանում արդարադատության վերականգնման մասին:

«Արդարադատության վերականգնումը մեկ օրվա կամ մեկ շաբաթվա գործ չէ: Այստեղ պետք է ողջ համակարգի, կադրերի փոփոխություն լինի: Շատ բարդ գործընթաց է և շատ ժամանակ է պահանջում: Ակնկալել և հույս ունենալ, որ այսօրվանից ամբողջ դատական համակարգը լիովին աշխատելու է, կարծում եմ, հեքիաթի հետևից ընկնել է, դեռ շատ հեռու ենք դրանից:

Բայց երկու շաբաթ առաջ մենք մտածում էինք, որ հայրիկը հաստատ դատվելու է և մի 10 տարի նստի: Հիմա այլևս այդպես չենք մտածում: Այդ միտքն արդեն ոչնչացել է: Հիմա պարզապես մտածում ենք, դե լավ մեկ ամսից է բաց թողնվելու, թե երկու»,- ասաց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք Չալաբյան