Իրանի արձագանքը Հայաստանի իրադարձություններին
ՄիջազգայինԻրանը ողջունում է կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը Հայաստանում։ Այս մասին մայիսի 12-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։
«Իրանի Իսլամական Հանրապետության համար հարեւանները, նրանց խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը գլխավոր առաջնահերթությունն են», հայտարարել է Քասեմին։
Նա նաեւ ողջունել է երկրի վարչապետ ընտրելու խորհրդարանի որոշումը։
Քասեմին պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդել բոլոր ոլորտներում։