ԵՄ-ի հետ բանակցությունները ձախողման դեպքում Իրանը կվերականգնի ուրանի հարստացումը
ՄիջազգայինԻրանը կվերականգնի ուրանի հարստացումը մինչ յուրաքանչյուր անհրաժեշտ մակարդակի, եթե Եվրամիության հետ բանակցություններն անհաջողության մատնվեն:
Ինչպես փոխանցում է Tasnim գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Մոհամմադ Բահեր Նոբահտը:
«Եթե մեր շահերը հաշվի չառնվեն և բանակցությունները եվրոպացիների հետ անհաջողության մատնվեն, ապա Թեհրանը կվերականգնի ուրանի հարստացումը մինչ 20 տոկոսի կամ յուրաքանչյուր այլ մակարդակի, որը մեզ պետք է»,- ասել է նա: