Հորդանանը հրաժարվել է Ռուսաստանի հետ ատոմակայան կառուցելու համատեղ նախագծից
ՄիջազգայինՀորդանանը հրաժարվել է ատոմակայանի կառուցման նախագծից, որի մասին համաձայնագիրը «Ռոսատոմի» հետ ստորագրվել է 2015 թվականին:
Ինչպես հաղորդում է Jordan Times-ը նախագիծը չափազանց թանկարժեք է ստացվել: Ըստ նախագծի՝ 2000 մեգավատտ հզորությամբ կայանի կառուցումը պետք է արժենար 10 մլրդ դոլար: Շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2022-ին, սակայն Հորդանանի իշխանությունները որոշել են, որ նման ծախսերն արդարացված չեն լինի:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Ամմանը մտադիր չէ հրաժարվել «Ռոսատոմի» հետ համագործակցությունից: Այժմ Հորդանանը ցանկանում է ռուսական ընկերության աջակցությամբ փոքր հզորության ռեակտորներ կառուցել, որոնք առավել անվտանգ կլինեն և ավելի քիչ գումար կպահանջեն: