Սիրիացի հրամանատարը հերքել է ԻՊ-ի կողմից Պալմիրան գրոհելու մասին լուրը
ՄիջազգայինՍիրիական բանակի հրամանատարը հերքել է «Իսլամական պետության» գրոհայինների՝ Պալմիրան գրոհելու մասին լուրերը:
«Հոմս նահանգում սիրիական բանակի դիրքերից և ոչ մեկն ԻՊ-ի կամ այլ գրոհայինների հարձակմանը չի ենթարկվել: Այդ մասին հաղորդումները ճիշտ չեն», - РИА Новости-ին հայտնել է սիրիացի պաշտոնյան, որի անունն ու պաշտոնը չի նշվում:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ իրականացված վերջին գրոհը տեղի է ունեցել անցյալ շաբաթ: Հարձակումն իրականացվել էր Խմեյմա բնակավայրի շրջանում, որը տեղակայված է Պալմիրայից 160 կմ հեռավորությամբ՝ Հոմս նահանգի սահմանին:
Ավելի վաղ արաբական աղբյուրներից մեկը հայտնել էր Հոմսում խոշորամասշտաբ հարձակման մասին, որն սկսվել է անցյալ գիշեր:
Պալմիրան ԻՊ-ի գրոհայինների վերահսկողության տակ է անցել 2015 թվականին: Երկու տարի անց քաղաքն ազատագրվել է սիրիական զորքերի կողմից՝ ռուսական ավիացիոն ուժերի աջակցությամբ: