Հռոմում զինված անձինք կողոպտել են ինկասացիայի մեքենան
ՄիջազգայինՀռոմում ավազակախումբը, որն ուրբաթ առավոտյան հարձակում է գործել ինկասացիայի մեքենայի վրա, կես մլն եվրո է գողացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են իտալացի կարաբիներները:
Ինչպես նշվում է, հանդուգն կողոպուտը տեղի է ունեցել իտալական մայրաքաղաքի արևմտյան շրջանում: Զինված և դիմակավոր 4 անձինք հարձակվել են ինկասացիայի աշխատակիցների վրա, որոնք մոտեցել էին տեղի սուպերմարկետին՝ հասույթը վերցնելու համար:
Նախնական տվյալներով՝ «ոստիկանություն» գրությամբ բաճկոններ կրող կողոպտիչները զինաթափել են ինկասացիայի երեք աշխատակցի և գումարով հեռացել արտասահմանյան պետհամարանիշով մեքենայով: Նշվում է, որ ոչ ոք չ տուժել հարձակման հետևանքով: Հանցագործներին որոնման աշխատանքներ են ընթանում, որոնց նաև ոստիկանական ուղղաթիռ է ներգրավվել: