Ֆիլիպինների նախագահը ՄԱԿ-ի պաշտոնյային ուղարկել է «գրողի ծոցը»
ՄիջազգայինՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ՄԱԿ-ի հատուկ զեկուցող փորձագետ Դիեգո Գարսիա Սայանուին առաջարկել է «գրողի ծոցը» գնալ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Դուտերտեն կտրուկ հայտարարությամբ հանդես է եկել՝ արձագանքելով փորձագետի քննադատությանն՝ ուղղված Ֆիլիպիններում դատական համակարգի գործունեությանը:
Ավելի վաղ երկրի ղեկավարը երկրի գլխավոր դատավոր Մարիա Լուրդես Սերենոյին «թշնամի» էր անվանել և ազատել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ վերջինս հրաժարվել էր քվեարկել նախագահի առաջարկների օգտին:
ՄԱԿ-ի՝ դատավորների և փաստաբանների անկախության մասին հարցով հատուկ զեկուցողն այդ քայլն սպառնալիք էր անվանել դատարանի անկախության համար:
«Ասեք նրան, որ չխառնվի իմ երկրի գործերին: Թող գնա գրողի ծոցը», ասել է Դուտերտեն: