ԿԺԴՀ-ն հաստատել է, որ Բաշար ալ-Ասադը հայտնել է Հյուսիսային Կորեա այցելելու մտադրության մասին
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ ծրագրում է այցելել Հյուսիսային Կորեա՝ հանդիպելու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ պետական լրատվամիջոցին:
Աղբյուրի ընդգծմամբ՝ դա կլինի Փհենյանում անցկացվելիք առաջին հանդիպումը Կիմ Չեն Ընի և համաշխարհային առաջնորդի միջև:
«Պատրաստվում եմ այցելել ԿԺԴՀ և հանդիպել Կիմ Չեն Ընին», - Ասադն ասել է հյուսիսկորեական KCNA լրատվական գործակալությանը: Սիրիայի նախագահի նստավայրից դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունը:
Փհենյանն ու Դամասկոսը պահպանում են բարիդրացիական հարաբերությունները, մինչ ՄԱԿ-ի դիտորդները մեղադրել են Հյուսիսային Կորեային քիմիական զենքի հարցում Սիրիայի հետ համագործակցելու մեջ: Մեղադրանքները Հյուսիսային Կորեան հերքել էր:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը հունիսի 12-ին Սինգապուրում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: