Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Արամ Խաչատրյանի հոբելյանը կնշանավորվի բալետային փառատոնով

Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին նվիրված Բալետի փառատոնին կներկայացվեն խաչատրյանական «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները։ Փառատոնը կանցկացվի հունիսի 8-13-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչները:

«Աշխարհի տարբեր ծայրերում ներկայացվում է Խաչատրյանի այս կամ այն բալետը, սակայն միայն մեր թատրոնում են ցուցադրվում նրա երեք բալետները, այն էլ աստղաբույլով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փառատոնի նախաձեռնողը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:

Թատրոնի գլխավոր բալետմայստեր, «Գայանե», «Դիմակահանդես» բալետային ներկայացումների բեմադրիչ Վիլեն Գալստյանի խոսքով` ինքը հպարտ է, որ մենք Արամ Խաչատրյան ունենք, որը երեք բալետ է նվիրել մեզ: «Մենք պետք է շնորհակալ լինենք Արամ Խաչատրյանին մեր փոքր ազգին երեք հրաշալի բալետ նվիրելու համար: Օրինակ՝ Ուկրաինայի պես հարուստ երկիրը չունի ոչ մի ազգային բալետ»,-շեշտեց Գալստյանը:

Մենակատարներ Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, Սևակ Ավետիսյանը և Ռուբեն Մուրադյանը նշեցին, որ սիրով են կերպավորում բոլոր դերերը, և երեք բալետային ներկայացումներն էլ սիրում են: Ռուբեն Մուրադյանն ասաց, որ ներկայացումները շքեղ են, հեքիաթային: «Այն, որ երեք բալետներից երկուսը մաեստրո Գալստյանի բեմադրություններն են, արդեն իսկ ձեռքբերում է: Ափսոսում եմ, որ Խաչատրյանը երեք բալետ է գրել. լավ կլիներ, որ տասից ավելին ստեղծեր»,-նշեց նա ու հավելեց, որ իր համար ճակատագրական ներկայացում էր «Սպարտակ»-ը, որն իրեն ճանաչում բերեց ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս:

Բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ մենք հրաշալի արտիստներ ունենք ու պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել նրանց, քանի որ մեր պարողները չեն զիջում ոչ ոքի:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը Խաչատրյանի երեք բալետներին նվիրված ցուցահանդես կանցկացվի: Նախատեսված է նաև Արամ Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրություն:

Փառատոնային երեք օրերին հոբելյանական հետաքրքիր միջոցառումներ կիրականացվեն:

«Գայանե» պարտիտուրի պատմությունը սկիզբ է առնում  1939  թվականին գրված «Երջանկություն» բալետից: «Գայանե»-ի մասին Արամ Խաչատրյանն ասել է. «Ռազմաճակատին զենք, հաց, մախորկա էր անհրաժեշտ, իսկ հոգևոր սննդի` արվեստի կարիք ուներ և՛ ճակատը, և՛ թիկունքը: Մենք` արտիստներս ու երաժիշտներս,  հասկանում էինք այդ ամենը, և մեր ուժերը  ներդնում դրանում: Մոտ 700 էջից բաղկացած «Գայանե»-ի պարտիտուրը գրեցի կես տարվա ընթացքում հյուրանոցային սառն ու փոքր սենյակում, որտեղ դաշնամուր, աթոռակ, սեղան ու մահճակալ կար»:

«Սպարտակ»-ի մասին Արամ Խաչատրյանն ասել է. «Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի զգացումով»:

1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական  երաժշտության  ավանդույթներով գրեց երաժշտություն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին՝ Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թվականին կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, խմբագրելով այդ երկու դրամաների երաժշտությունը, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ:

Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից