Վրաստանի ԱԳՆ-ն Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին նոտա է ուղարկել ՄԱԿ
ՄիջազգայինՎրացական կողմը Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին պաշտոնական նոտա է ուղարկել ՄԱԿ-ում և Եգիպտոսում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունը:
Մայիսի վերջին Վրաստանի փոխարտգործանախարար Դավիթ Դոնուդան հայտարարել էր, որ Թբիլիսին սկսել է Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացը, երբ Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:
«Հիմք ընդունելով երկրի կառավարության՝ 2018 թվականի մայիսի 31-ի որոշումը՝ վրացական կողմը կասեցրել է Վրաստանի Հանրապետության և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրի գործունեությունը, որը կնքվել է 1993-ի մայիսի 18-ին: Երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման մասին ԱԳՆ պաշտոնական նոտան 2018-ի հունիսի 1-ին փոխանցվել է Սիրիայի դիվանագիտական ներկայացուցիչներին ՄԱԿ-ում և Եգիտոսում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: