Ուկրաինան Ռուսաստանին փոխանցել է փոխանակման համար դատապարտյալների ցանկը
ՄիջազգայինՈւկրաինան Ռուսաստանին է ներկայացրել դատապարտված ռուսաստանցիների ցանկը, որոնց երկրի իշխանությունները պատրաստ են փոխանակել Ռուսաստանում ձերբակալված ուկրաինացիների հետ:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Բարձրագույն Ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն:
Նրա խոսքով՝ համապատասխան նամակն ուղարկվել է Մինսկի խմբերում Ռուսաստանի ներկայացուցիչներին: Ցանկում ներառվել է 23 անձ:
Հունիսի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ այդպիսի պաշտոնական առաջարկ չեն ստացել: Կրեմլում ընդգծել են, որ այդպիսի հարցերով զբաղվում է հատուկ աշխատանքային խումբը: