Փարիզի կենտրոնում տղամարդը պատանդներ է վերցրել
ՄիջազգայինՓարիզի կենտրոնում տղամարդը երկու մարդու է պատանդ վերցրել և պահանջում է կապ հաստատել Իրանի դեսպանության հետ, որպեսզի ուղերձ փոխանցի ֆրանսիական կառավարությանը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոստիկանական աղբյուրին:
Նշվում է, որ դեպքի վայրը շրջափակվել է ոստիկանների կողմից: Դեպքը տեղի է ունեցել Փարիզի 10-րդ շրջանում: Աղբյուրի տվյալներով՝ սկզբում տղամարդը երեք պատանդի էր վերցրել, սակայն պատանդներից մեկին հաջողվել է փախչել:
Մյուս երկուսի վրա տղամարդը բենզին է լցրել: Ոստիկանների հաղորդմամբ՝ նրա մոտ կեղծ զենք է գտնվում: Պաշտոնատար անձինք փորձում են բանակցություններ վարել նրա հետ: