Մանե Թանդիլյանը, կառավարության կազմից դուրս գալով և մնալով կուսակցության մեջ, չի խանգարի մեր և կառավարության համագործակցությանը. Մարուքյան
ՀասարակությունԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք »խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականին։ Այս մասին հայտնում է Orer.am-ը:
«Կուսակցության համար Մանե Թանդիլյանի որոշումն անակնկալ էր։ Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ զինակիցն է, նա կայացրել է իր որոշումը: Թանդիլյանը կարող է դուրս գալ կառավարությունից, բայց մնալ կուսակցության կազմում ու շարունակել իր դիրքորոշումը պահպանել այնպես, ինչպես կա: Մանե Թանդիլյանը, կառավարության կազմից դուրս գալով և միաժամանակ մնալով կուսակցության մեջ, չի խանգարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության և կառավարության համագործակցությանը- ասաց Մարուքյանը:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետը դեռևս չի ընդունել: Նա նաև հայտնեց, որ նախկին նախարարի` կուսակցությունից հեռանալու դիմումը դեռ չկա։